4888 դիտում
19:02 21-11-2016
Իրանը պատրաստ է ամեն կերպ նպաստել ԼՂ հակամարտության կարգավորմանը. Բաքվում Իրանի դեսպան
Ադրբեջանական APA գործակալությանը տված հարցազրույցում Ադրբեջանում Իրանի դեսպան Ջավադ Ջահանգիրզադեն, անդրադարձել է նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցին։
Իրանցի դեսպանի խոսքով՝ Իրանի կապի և տեխնոլոգիաների նախարար Մահմուդ Վաեզին, որը Իրան-Ադրբեջան միջկառավարական հանձնաժողովի նախարարն է, Ղարաբաղյան պատերազմի ժամանակ, նպատակ ունենալով նպաստել պատերազմի ավարտին և հրադադարի հաստատմանը, 49 անգամ մեկնել է Հայաստան, Ադրբեջան և Լեռնային Ղարաբաղ։
«Այն ժամանակ նա մեծ աշխատանք կատարվեց, հրադադարի ռեժիմ հաստատվեց, ստեղծվեց ԵԱՀԿ Մինսկի խումբը, որը զբաղվում է հակամարտության կարգավորմամբ։ Իրանը ներկայացված չէ Մինսկի խմբում, սակայն ամեն անգամ հայտարարում է, որ պատրաստ ցանկացած եղանակով նպաստել հակամարտության կարգավորմանը: Այդ պատերազմը օգուտ չէ տարածաշրջանին»,- ասել է Ջավադ Ջահանգիրզադեն՝ ընդգծելով, որ հակամարտությունը բացասաբար է ազդում տարածաշրջանի անվտանգության վրա։
«Մենք կարծում ենք, որ օտարերկրյա պետությունները շատ հեռու են տարածաշրջանից, տեղյակ չեն տարածաշրջանի ներքին խնդիրներից։ Սակայն մենք ցանկանում ենք, որ Մինսկի խումբը մոտ ժամանակներս հասնի ինչ-որ հաջողության, ցանկանում ենք, որ նրանք ավարտեն այդ աշխատանքը։ Տարածաշրջանի անվտանգությունն ու կայունությունը շատ կարևոր են։ Մենք ցանկանում ենք, որ տարածաշրջանում բոլորը գործակցեն միմյանց հետ»,- հայտարարել է իրանցի դիվանագետը։
Նմանատիպ նյութեր
5806 դիտում
16:33 01-09-2018
Ռուսաստանը կշարունակի նպաստել Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը. Վլադիմիր Պուտին
1150 դիտում
17:54 30-11-2023
Լավրով. Մոսկվան պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը
Այս բաժնից
547 դիտում
11:43 22-12-2024
Թրամփը սպառնացել է ԱՄՆ-ին վերադարձնել Պանամայի ջրանցքի վերահսկողությունը
580 դիտում
10:21 22-12-2024
ԱՄՆ-ն մանրամասներ է հաղորդել Եմենի մայրաքաղաքի վրա գիշերային ավիահարվածների մասին
1189 դիտում
23:55 21-12-2024
Մագդեբուրգի քաղաքային իշխանությունը ծանր որոշում է կայացրել. CNN