3687 դիտում
17:07 21-11-2016
Ռուսաստանը Թրամփի հաղթանակից օգուտ քաղեց. Citi
ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը նվազեցրեց ռուսական եվրոբոնդերի համար ռիսկը և օգուտ տվեց Ռուսաստանին։ Այդ մասին RNS-ին հայտնել է Ռուսաստանում ու Ղազախստանում Citigroup-ի վարկային կապիտալի շուկաների հարցերով բաժնի ղեկավար Բլաժեյ Դանկովսկին։
«Եթե նայենք ընտրությունների արդյունքների հրապարակումից անմիջապես հետո շուկաների արձագանքին, ապա կտեսնենք, որ ռուսական եվրապարտատոմսերի շահութաբերությունը նվազել է։ Դա նշանակում է, որ ներդրողները դրական սպասումներ ունեն Ռուսաստանից՝ կապված Դոնալդ Թրամփի հաղթանակի հետ։ Եթե նայենք վարկային-դեֆոլտային սվոպներին, ապա կտեսնենք Ռուսաստանի համար ռիսկի նվազում։ Ռուսաստանը օգուտ քաղեց Թրամփի ընտրվելուց»,-հայտարարել է Դանկովսկին։
Վերջինիս կարծիքով՝ ՌԴ եվրապարտատոմսերի պահանջարկի աճը ապահովվում է հիմնականում ամերիկյան ներդրողների կողմից, իսկ պահանջարկը պայմանավորված է ռուսական թղթերի ոչ թե բարձր եկամտաբերությամբ, այլ վարկառուների որակով։
Նմանատիպ նյութեր
4903 դիտում
15:28 09-11-2016
Դոնալդ Թրամփի առաջին ելույթը հաղթանակից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
4029 դիտում
18:46 09-11-2016
Կալիֆորնիայում բողոքի ցույցեր են անցկացվել Թրամփի հաղթանակից հետո
2818 դիտում
14:29 10-11-2016
Թրամփի հաղթանակից դժգոհ հարյուրավոր քաղաքացիներ փակել են Լոս Անջելես տանող գլխավոր մայրուղիներից մեկը
Այս բաժնից
1303 դիտում
21:52 06-01-2025
Նիկոլա Սարկոզին դատվում է Քադաֆիից անօրինական ֆինանսավորվելու մեղադրանքով
1282 դիտում
21:13 06-01-2025
Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հրաժարական է տվել
934 դիտում
20:13 06-01-2025
Ավստրիայում «Ազատություն» կուսակցության առաջնորդին հանձնարարել են կառավարություն ձևավորել