4924 դիտում
15:28 09-11-2016
Դոնալդ Թրամփի առաջին ելույթը հաղթանակից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում պարտություն կրած դեմոկրատ Հիլարի Քլինթոնն արդեն զանգահարել և շնորհավորել է Դոնալդ Թրամփին՝ հաղթանակի կապակցությամբ։
Նյու Յորքում իր կողմնակիցների առաջ ելույթի խոսքում Թրամփը հայտարարել է, որ ժամանակն է, որպեսզի Ամերիկան բուժվի վերքերից, որից երկիրը պառակտվել է։
«Ես բոլոր քաղաքացիներին խոստանում եմ, որ նախագահ կլինեմ բոլոր ամերիկացիների համար»,-ասել է նա և հավելել, որ իր երկրի համար ավելի պայծառ ապագա է ուզում։
«Մենք կկառուցենք մայրուղիներ, կամուրջներ, թունելներ, օդանավակայաններ, հիվանդանոցներ, կվերականգնենք մեր ենթակառուցվածքները և այդ աշխատանքներին կներգրավենք միլիոնավոր մարդկանց»,-ընդգծել է Թրամփը։
Նա նաև խոստացել է, որ ԱՄՆ-ի շահերը ամեն ինչից վեր է դասելու, սակայն միջազգային հարթակներում ազնիվ կգտնվի բոլորի հետ. «Ցանկանում եմ վստահեցնել ողջ աշխարհին, որ շարունակելով առաջին տեղում դասել ԱՄՆ-ի շահերը, մենք միևնույն ժամանակ արդար ու ազնիվ կգտնվենք բոլոր ազգերի ու ժողովուրդների հետ։ Մենք կողմ ենք գործընկերությանը, այլ ոչ հակամարտություններին»։
Այդուհանդերձ, Թրամփը նշել է, որ ամերիկյան ժողովուրդը պարտական է Հիլարի Քլինթոնին՝ երկրին իր մատուցած ծառայությունների համար։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
4044 դիտում
18:46 09-11-2016
Կալիֆորնիայում բողոքի ցույցեր են անցկացվել Թրամփի հաղթանակից հետո
2839 դիտում
14:29 10-11-2016
Թրամփի հաղթանակից դժգոհ հարյուրավոր քաղաքացիներ փակել են Լոս Անջելես տանող գլխավոր մայրուղիներից մեկը
3702 դիտում
17:07 21-11-2016
Ռուսաստանը Թրամփի հաղթանակից օգուտ քաղեց. Citi
Այս բաժնից
880 դիտում
18:13 20-01-2025
Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետի դեմ հետաքննություն է սկսվել
4336 դիտում
15:31 20-01-2025
Ամիօ բանկը միացել է Arca Pay-ին
1282 դիտում
23:34 19-01-2025
Սուրբ Սոֆիայի տաճարի ստորգետնյա թունելները մաքրվելուց հետո կբացվեն այցելուների համար