Կալիֆորնիայում բողոքի ցույցեր են անցկացվել Թրամփի հաղթանակից հետո
ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Օքլենդ քաղաքում բողոքի ցույցեր են կազմակերպվել նախագահի ընտրություններում հանրապետական Դոնալդ Թրամփի հաղթանակից հետո, հայտնում է [url=http://www.reuters.com/article/us-usa-election-protests-idUSKBN1341RY]reuters[/url]-ը:
Թրամպի հաղթանակից դժգոհ հազարավոր մարդիկ դուրս են եկել փողոցներ, վանկարկելով՝ «Դու չես Ամերիկան, մենք ենք Ամերիկան»: Ցույցերի ժամանակ կոտրվել են ցուցափեղկեր, այրվել են անվադողեր: