211652_close_icon
views-count6694 դիտում article-date 15:53 21-11-2016

Ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության ստորաբաժանումների շարային ստուգատես. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Նոյեմբերի 16-ին «Հրազդան» մարզադաշտի հարակից տարածքում անցկացվեց պետական պահպանության գլխավոր վարչության ստորաբաժանումների շարային ստուգատես: Ստուգատեսն անցկացնում էր ոստիկանության ՊՊԳ վարչության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Զաքարյանը: Ընդգրկված էին գլխավոր վարչության, Երևան քաղաքի կայազորի պահպանության տարածքային ստորաբաժանումների, կարևորագույն օբյեկտների և հիմնարկ-ձեռնարկությունների պահպանության գնդի, ռազմականացված ջոկատների անձնակազմը և տրանսպորտային միջոցներ: Արամ Զաքարյանը մանրամասն ստուգեց ծառայողների համազգեստի կրման կանոնների համապատասխանությունը` ոստիկանության պետի հրամանի պահանջներին: Ուշադրության կենտրոնում էր անձնակազմի շարային կեցվածքը, տեսքը, ոստիկանության կրտսեր խմբի ծառայողների մոտ ամենօրյա պահանաջվող պարագաների առկայությունը` ծառայողական վկայական, գրքույկ, սուլիչ, գրիչ, ծոցատետր, ծառայողական կրծքանշան և այլն: ՊՊԳ վարչության կազմում գործող ռազմականացված ստորաբաժանումների աշխատակիցների համար մշակվել և արդեն գործածության մեջ է դրվել նոր նմուշի համազգեստ: Ստուգվեց նաև ստորաբաժանումներին ամրակցված պարեկային մեքենաների տեխնիկական վիճակը` լուսային, ձայնային, կապի միջոցներով և բարձրախոսներով մեքենաների հագեցվածությունը, ինչպես և բռնող խմբերի ավտոմեքենաներում պահպանության վերցված օբյեկտներ մեկնելու, երթուղու քարտ-տեղադիրների առկայությունը: Ամփոփելով արդյունքները` Արամ Զաքարյանը ստորաբաժանման պետերին տվեց մանրամասն ցուցումներ` թերությունները վերացնելու, անձնակազմի շարային պատրաստվածությունը բարձրացնելու վերաբերյալ: Շարային ստուգատեսն ավարտվեց հանդիսավոր երթով: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր