211652_close_icon
views-count3265 դիտում article-date 19:44 16-04-2021

Արտակարգ իրավիճակների նախարարության շարահրապարակում տեղի է ունեցել Փրկարար ծառայության ստորաբաժանումներում առկա գույք-սարքավորումներով ու տեխնիկայով շարային ստուգատես. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ ապրիլի 16-ին, Արտակարգ իրավիճակների նախարարության շարահրապարակում տեղի է ունեցել Փրկարար ծառայության ստորաբաժանումներում առկա գույք-սարքավորումներով ու տեխնիկայով շարային ստուգատես:

Ներկայացվել են գերատեսչության Երևան քաղաքի բոլոր ստորաբաժանումները: Ստուգատեսն անցկացրել են նախարար Անդրանիկ Փիլոյանը և Փրկարար ծառայության տնօրեն Արմեն Գասպարյանը։

Միջոցառման հիմնական նպատակն էր ստուգել ատորաբաժանումների անձնակազմի ընդհանուր պատրաստվածությունը, համազգեստի, ծառայողների պատշաճ արտաքին տեսքը, ինչպես նաև տեխնիկայի մարտական վիճակը։ Նախարար Փիլոյանը բարձր է գնահատել անձնակազմի պատրաստվածությունը՝ միևնույն ժամանակ մատնանշելով նաև թերությունները, որոնց շտկման համար տրվել են ցուցումներ ու հանձնարարականներ։ ՓԾ տնօրենը գոհունակություն է հայտնել ներկայացված տեխնիկայի մարտական վիճակի առումով։

Ներկայացվել են նաև փրկարարական հատուկ սարքավորումներ, որոնց շարքում էին անօդաչու թռչող սարքեր, սակրավորների ականորսիչներ, ռոբոտատեխնիկա, վարակազերծման միջոցներ և հատուկ հանդերձանք: Ստուգատեսի ժամանակ փորձարկվել է ազդարարման շչակ։

Ստուգատեսի ավարտին մեքենաները փարոսիկներով, ձայնային ազդանշաններով՝ երթով շարահրապարակից մեկնել են ծառայության:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 34+
34+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր