211652_close_icon
views-count72142 դիտում article-date 15:16 06-06-2018

Շարային ստուգատես ճանապարհային ոստիկանության առաջին սպայական գումարտակում և ուղեկցող վաշտում.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հունիսի 6-ին ճանապարհային ոստիկանության առաջին սպայական գումարտակում և ուղեկցող վաշտում ամառային համազգեստի անցնելու կապակցությամբ անցկացվեց շարային հերթական ստուգատես: Ճանապարհային ոստիկանության պետ Եգոր Կարապետյանն ու տեղակալ Նորիկ Սարգսյանը ստուգեցին անձնակազմի շարային կեցվածքը, համազգեստի կոկիկությունը, տեսախցիկների առկայությունն ու սարքինությունը, անհրաժեշտ փաստաթղթերը, ծառայողական մեքենաների տեխնիկական վիճակը: Ճանապարհային ոստիկանության ղեկավարությունը ցուցումներ ու հանձնարարականներ տվեց անձնակազմին թերությունները վերացնելու համար: Ստուգատեսից հետո ճանապարհային ոստիկաններն անցան իրենց ծառայությանը: Նշենք նաև, որ մարզերում նույնպես ճանապարհային ոստիկանության երկրորդ սպայական գումարտակի վաշտերում և ենթակա ստորաբաժանումներում անցկացվում են շարային ստուգատեսներ: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 240+
240+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր