211652_close_icon
views-count4693 դիտում article-date 18:09 20-11-2016

Բացվել է Կոմիտասի անվան ազգային քառյակի տարեգրությանը նվիրված ցուցահանդես

Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում տեղի է ունեցել Կոմիտասի անվան ազգային քառյակի ար­խիվի հանձման արարողությունը: Բացվել է քառյակի 90-ամյա տարեգրությանը նվիրված ցուցահանդես, որտեղ ներկայացված են 1930-ական թվականներից մինչև մեր օրերի լուսանկարներ, համերգային ծրագրեր, պաստառներ, երաժիշտների անձնական իրեր: Ցուցադրության բացումը ուղեկցվել է Կոմիտասի անվան ազգային քառյակի համերգով. հնչել են Կոմիտասի, արևմտաեվրոպական կոմպոզիտորների ստեղծագործություններ: Այնուհետև, ցուցադրվել է քառյակի գործունեության մասին պատմող տեսաֆիլմ: Տեղեկացնենք, որ յուրօրինակ այս ցուցադրությունը կգործի մինչև դեկտեմբերի 10-ը: Մուտքն ազատ է:

Նմանատիպ նյութեր