Միքայել Մելքումյանը Թուրքիայի փոխվարչապետին մեղադրել է ստելու մեջ
Այսօր Ստամբուլում կազմակերպված ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովում Տնտեսական և անվտանգության հանձնաժողովի նիստում ելույթ ունեցած Թուրքիայի փոխվարչապետ, էկոնոմիկայի նախարար Մահմեդ Շեմշեկին ուղղված հարցում ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովում ՀՀ պատվիրակության անդամ ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը նշել է, որ Թուրքիայի փոխվարչապետը ստում է՝ ասելով, թե Թուրքիան ժողովրդավարական երկիր է և ժողովրդավարական բարեփոխումներ է իրականացնում:
Մելքումյանը մատնանշել է, որ 1992 թվականից առ այսօր հայ-թուրքական սահմանը փակ է, Թուրքիան իր քաղաքականությամբ ջուր է լցնում Ադրբեջանի հանցավոր իշխանությունների ջրաղացին: Այս փաստերն արդեն իսկ ապացուցում են, որ Թուրքիան կիլոմետրերով հեռու է ժողովրդավարությունից: