211652_close_icon
views-count42342 դիտում article-date 18:04 19-11-2016

Քաղաքական գործիչներ զգուշացեք լրատվական դաշտը համալրած հերթական լրատավամիջոցից, որը ձեր բոլոր բացերը դարձնելու է հանրության սեփականություն․ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ նոյեմբերի 19-ին, Երեւանի «Ռեդիսոն Բլյու» հյուրանոցային համալիրում տեղի է ունեցել Armday.am էլեկրոնային լրատվամիջոցի բացման արարողությունը: Նոր լրատվամիջոցը, որի հիմնադիրներն են լրագրողներ Տաթեւ Այվազյանը, Փայլակ Ֆահրադյանը եւ Կարինա Սահակյանը իրենց խոսքում նշեցին, որ թիմը նպատակ ունի անդրադառնալ ամենաարբեր ու վիճահարույց հարցերին, խոսել այն մասին, ինչի մասին չի կարելի լռել: Հիմնադիրներն ընդգծեցին, որ կայքում առանձնացված են երեք հիմնական հեղինակային էջեր: Խոսքը «MADE IN ARMENIA», «Կյանքը մեկ օրում» և «Հատուկ դեպքերի էջերի մասին է: Նոր լրատվամիջոցի թիմը դեռևս բաղկացած է չորս հոգուց, սակայն հիմնադիրները հույս հայտնեցին, որ մոտ ապագայում իրենց կմիանան պրոֆեսիոնալ և որ ամենակարևորն է՝ նվիրված անդամներ: Նոր լրատվամիջոցի առանձնահատկություններից մեկն էլ sms քվեարկությունն է, որի միջոցով նպատակ կա նեկայացնելու հասարակության կարծիքը ամենատարբեր հարցերի՝ մասնավորապես այս կամ այն գործչի գործունեության վերաբերյալ: Լրատվամիջոցի բացման արարողությանը ներկա էին մի շարք բարձրաստիճան պաշոնյաներ, ովքեր լրագրողների հետ զրույցում ընդգծեցին, որ ողջունում են Armday.am-ի մուտքը լրատվական դաշտ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 211+
211+

Նմանատիպ նյութեր