Վրաստանի նախագահը հավանություն է տվել վարչապետի պաշտոնում Կվիրիկաշվիլիի թեկնածությանը
Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին հավանության է արժանացրել վարչապետի պաշտոնում «Վրացական երազանք»-ը ներկայացնող Գեորգի Կվիրիկաշվիլիի թեկնածությունը, հաղորդում է Tass-ը։
Հայտարարության մեջ ասված է, որ համաձայն Վրաստանի սահմանադրության 80-րդ հոդվածի 2-րդ կետի՝ երկրի վարչապետի պաշտոնում ներկայացվում է Գեորգի Կվիրիկաշվիլիի թեկնածությունը, ով առաջադրվել է ընտրական սուբյեկտի՝ «Վրացական երազանք» քաղաքական միավորման կողմից։
Նոր խորհրդարանում տեղերի սահմանադրական մեծամասնությունը (150 տեղերից 115-ը) ունի «Վրացական երազանքը»։ Կվիրիկաշվիլին այդ պաշտոնը զբաղեցնում է 2015 թվականի դեկտեմբերի 29-ից։
Իսկ հաջորդ շաբաթվա սկզբին Քութայիսիում տեղի կունենա խորհրդարանի նիստ, որի ժամանակ էլ կքննարկվի Վրաստանի նոր վարչապետի հաստատման հարցը։