Վրաստանի նախագահը հավանություն է տվել վարչապետի պաշտոնում Կվիրիկաշվիլիի թեկնածությանը
Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին այսօր կողմ է արտահայտվել վարչապետի պաշտոնում գործող արտգործնախարար Գեորգի Կվիրիկաշվիլիի թեկնածությունը առաջադրելուն, հաղորդում է apsny.ge-ն:
Մարգվելաշվիլին այն հաստատման է ուղարկել խորհրդարան:
Հիշեցնենք, որ նախօրեին հայտնի դարձավ, որ վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հրաժարական է տվել պաշտոնին, ինչպես նաև լքում է իշխող «Վրացական երազանք» կոալիցիան: