ԵՄ հանձնակատար Կարլոս Մոեդասը այցելել է Երևանի Թումո. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Նոյեմբերի 17-ին Երևանի Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն այցելեց ԵՄ Հետազոտության, գիտության և նորարարության հարցերով հանձնակատար Կարլոս Մոեդասը՝ ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի և ԵՄ
պատվիրակության ուղեկցությամբ: Հանձնակատարը Երևանում է Հետազոտության, գիտության և նորարարության հարցերին նվիրված Արևելյան գործընկերության 8-րդ ոչ պաշտոնական նախարարական երկխոսության հանդիպմանը մասնակցելու
նպատակով:
Թումոյի տնօրեն Մարի Լու Փափազեանի ուղեկցությամբ հյուրերը շրջեցին կենտրոնով, ծանոթացան կրթական ծրագրին և շփվեցին ուսանողների հետ:
Պատվիրակությունը նաև այցելեց բեյրութցի դիզայներ Ֆարա Ֆայադի աշխատարանը և Թումոյի Yelling անիմացիայի ստարտափը: Հյուրերը մեծ հետաքրքրությամբ ծանոթացան ԵՄ-Թումո համատեղ նախագծի՝ հակակոռուպցիոն վիդեոխաղի ստեղծման ընթացքին, որի վրա աշխատում են Թումոյի 16-20 տարեկան ուսանողներ՝ կենտրոնի մասնագետների օգնությամբ: