211652_close_icon
views-count1592 դիտում article-date 09:14 18-11-2016

Վարդենիս-Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին առկա է մերկասառույց, Վարդենիսում և Մարտունիում տեղում է թույլ ձյուն

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 18-ի ժամը 08.30-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են: Մերկասառույցի պատճառով դժվարանցանելի է Վարդենիս-Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը: Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքում առկա է մառախուղ, իսկ Վարդենիս և Մարտունի քաղաքներում տեղում է թույլ ձյուն: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Լարսի անցակետը բաց է միայն մարդատար ավտոմեքենաների համար:

Նմանատիպ նյութեր