211652_close_icon
views-count29156 դիտում article-date 14:15 17-11-2016

Երևանում հերթական անգամ խոչընդոտել են բժշկին՝ կատարելու իր մասնագիտական պարտքը. 26-ամյա բժիշկը բռնության է ենթարկվել

Ոստիկանության Մաշտոցի բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել նոյեմբերի 15-ին Երևանում տեղի ունեցած ծեծկռտուքի փաստով։ Ժամը 21։50-ի սահմաններում 1-03 շտապօգնության թիվ 2 ենթակայանից ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն հայտնել են, որ թիվ 22 բժիշկների խումբը կանչով մեկնել է Աջափնյակ վարչական շրջանի Առաքելյան փողոցի թիվ 42/1 տուն, որտեղ բռնության է ենթարկվել հերթապահ բժիշկը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե են մեկնել ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ հետաքննիչ Աբովյանի գլխավորությամբ, ովքեր պարզել են, որ նույն օրը, ժամը 21։00-ի սահմաններում շտապօգնության բժիշկ, Շենգավիթ վարչական շրջանի բնակիչ, 26-ամյա Սարգիս Մաթևոսյանը կանչով մեկնել է նշված տուն, որտեղ անհիմն վիճաբանության մեջ է նրա հետ մտել այնտեղ գտնվող 46-ամյա Գուրգեն Հովհաննիսյանը։ Վերջինս բաժակով հարվածել է Ս. Մաթևոսյանի գլխին՝ պատճառելով վնասվածք։ Հետաքննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Բժիշկ Ս. Մաթևոսյանին տրվել է դատաբժշկի ուղեգիր։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր