2718 դիտում
21:12 16-11-2016
Նախարար Լևոն Մկրտչյանը հանդիպել է ուսանողական կառույցների ներկայացուցիչների հետ
Երիտասարդական տոների շրջանակում ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն այսօր Հայաստանի երիտասարդական հիմնադրամում հանդիպում է ունեցել ուսանողական կառույցների ներկայացուցիչների հետ։ Նախարարը և ՀԵՀ հոգաբարձուների խորհրդի համակարգող, ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանն ուսանողների հետ քննարկել են կրթությանը, գիտությանը և երիտասարդությանն առնչվող հարցեր։ Լևոն Մկրտչյանը, խոսելով Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կազմավորման մասին, նշել է, որ ժամանակին հենց ուսանողների հետ քննարկումների արդյունքում է ձևավորվել կարծիք, որ անհրաժեշտ է ստեղծել հիմնադրամ, որը կարտահայտի ուսանողության շահերը։ «Յուրաքանչյուր երկրի ապագան երիտասարդ սերնդի ձեռքում է, և կարող եմ ձեզ վստահեցնել, որ մեր ուսանողությունը շատ բարձր որակական հատկանիշներ ունի: Սա այն ուժեղ և ինքնավստահ երիտասարդ սերունդն է, որը վստահաբար իր ձեռքն է վերցնելու երկրի կառավարման ղեկը՚ կառուցելով ավելի անկախ և ուժեղ երկիր: Այսօր Երիտասարդական հիմնադրամի միջոցով իրականացվում են բազմաթիվ ծրագրեր, այդ թվում՚ վարձավճարներից առաջացած գումարներով նույն երիտասարդների սոցիալական կարիքներին տրմադրվող օգնությունը: Կատարված աշխատանքները բավականին շոշափելի են, սակայն, չի կարելի ասել, որ ուսանողների սոցիալական հարցերն ամբողջովին լուծված են»:
ՀԵՀ հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանն իր հերթին ընդգծել է, որ վերջին տարիների ընթացքում բավականին շատ խնդիրներ են լուծվել ուսանողների և երիտասարդների համար։ «Եթե նախկինում ուսման վարձի փոխհատուցման մասին խոսելը երազանքների ոլորտից էր, ապա վերջին 5 տարիների ընթացքում միայն Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից փոխհատուցվել է ավելի քան 5000 ուսանողի ուսման վարձ։ Մեծաթիվ երիտասարդ մասնագետների ընտանիքներ կառավարության ծրագրերի շնորհիվ ապահովվել են բնակարանով։ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի միջոցով իրականացվում են երիտասարդ գիտնականներին ուղղված բազմաթիվ ծրագրեր։ Հատկացվում են ուսանողական վարկեր։ Շատ խնդիրներ, որ ժամանակին անլուծելի էին թվում, իրենց լուծումները գտել են»,- նշել է նա:
Հանդիպման ավարտին մի շարք երիտասարդներ ՀՀ ԿԳՆ կողմից արժանացել են պարգևների։ Մասնավորապես, ՀՀ կրթության և գիտության նախարարության «Ոսկե հուշամեդալով» են պարգևատրվել Հայաստանի երիտասարդական հիմնադրամի ծրագրերի ղեկավար Արուսյակ Պողոսյանը, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսանողական խորհրդի նախագահ Սերգեյ Խառատյանը։ Պատվոգրերով և շնորհակալագրերով են պարգևատրվել նաև երիտասարդական և ուսանողական կառույցների ներկայացուցիչներ։
Նմանատիպ նյութեր
720 դիտում
17:21 25-10-2020
ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է ԱՄՆ հայկական համայնքային կառույցների ներկայացուցիչների հետ
889 դիտում
14:50 21-03-2016
ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը հանդիպել է ՌԴ դեսպանի հետ
Այս բաժնից
715 դիտում
18:27 23-12-2024
Շարմազանով. Բա որ Արցախը «հանձնված» էր մինչեւ իրեն, ինչո՞ւ ինքը մարեց 5 հազար ընտանիքի ճրագ
592 դիտում
18:17 23-12-2024
Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Հովհաննես Չեքիջյանին ծննդյան 96-ամյակի առթիվ
403 դիտում
18:04 23-12-2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են թվայնացման ոլորտում կատարված աշխատանքը և հետագա աշխատանքային պլանը