«Քաղաքաշինական ծրագրերի իրականացման գրասենյակի» գործունեությունը կդադարեցվի. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ»–ին հայտնի դարձավ, որ առաջիկայում կդադարեցվի ՀՀ քաղաքաշինության նախարարության «Քաղաքաշինական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի գործունեությունը։
ԾԻԳ-ի գործունեության դադարեցման աշխատանքներն իրականացնելու նպատակով ստեղծվելու է լուծարման հանձնաժողով։ ԾԻԳ-ի հաշվեկշռում մնացած գույքը կամրացվի, իսկ դեբիտորական և կրեդիտորական պարտքերը կփոխանցվեն «ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]