Միհրան Պողոսյանը կընդգրկվի ՀՀԿ ցուցակում. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, արդարադատության նախարարության Դատական ակտերի հարկադիր կատարման նախկին պետ և բանանի ներկրման մոնոպոլիստ Միհրան Պողոսյանն իր ապագայի վերաբերյալ իշխանությունների հետ փոխհամաձայնության է եկել։
Օֆշորային հայտնի սկանդալից ու ԴԱՀԿ պետի պաշտոնից հրաժարական տալուց հետո նա ակտիվորեն բանակցել է իշխանությունների հետ 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին Հանրապետական կուսակցության համամասնական ցուցակում ընդգրկվելու համար։ Իշխանական մեր աղբյուրների փոխանցմամբ՝ նա դա հաջողել է, պայմանով, որ հանձնել է արագաչափերի և կարմիր գծերի բիզնեսում ունեցած իր բաժնեմասը։
Այնպես որ, Միհրան Պողոսյանը կարող է հայտնվել ՀՀԿ-ի ռեյտինգային ցուցակում Քանաքեռ-Զեյթուն համայնքում առաջադրվելու նպատակով և պայմանով, որ իր միջոցներով հնարավորինս շատ ձայներ ապահովի ՀՀԿ-ի համար»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]