ՊԲ ամենաառանձնահատուկ ու անփոխարինելի խնդիրներ կատարող զորամասերից մեկը տոնում է իր կազմավորման 25-րդ տարեդարձը
Նոյեմբերի 15-ին ՊԲ ամենաառանձնահատուկ ու անփոխարինելի խնդիրներ կատարող զորամասերից մեկը՝ առանձին վերանորոգման-վերականգնման բազան, տոնում է իր կազմավորման 25-րդ տարեդարձը: Հանդիսանալով ՀՀ և ԼՂՀ ազգային հերոս Յուրա Պողոսյանի և նրա մարտական ընկերների նախաձեռնության արգասիքը՝ բազան անընդհատ աճել ու ընդլայնել է իր հնարավորությունները՝ կարողանալով բանակի զարգացման բոլոր փուլերում որակյալ ծառայություններով ապահովել իր հուսալի ներկայությունը:
Վերանորոգման-վերականգնողական բազան իր մարտունակությունը, բացի տարբեր բնույթի զորավարժություններից, փաստել է նաև ապրիլյան ռազմագործողությունների ժամանակ, երբ վերջինիս արագ արձագանքման խմբերը, աշխատելով հենց մարտական գործողությունների վարման շրջանում, ամենասեղմ ժամկետներում վերանորոգել ու շարք են վերադարձրել հակառակորդի կողմից խոցված զինտեխնիկան:
Շնորհավորում ենք բանակի առանձին վերանորոգման-վերականգնողական բազայի ողջ անձնակազմին և բազայի վետերաններին տոն օրվա կապակցությամբ ու մաղթում հետագա հաջողություններ: