211652_close_icon
views-count2433 դիտում article-date 12:51 02-02-2015

ԼՂՀ ՊԲ առանձին ինժեներասակրավորային գումարտակներից մեկը նշել է կազմավորման 20-ամյա տարեդարձը

Փետրվարի 1-ին ՊԲ առանձին ինժեներասակրավորային գումարտակներից մեկը նշել է կազմավորման 20-ամյա տարեդարձը, որին ներկա էին բարձրաստիճան զինվորականներ, արցախյան ազատամարտի վետերաններ և հյուրեր: Կազմակերպված հանդիսավոր միտինգի ընթացքում հնչել են ելույթներ, որոնցում անդրադարձ է կատարվել գումարտակի կազմավորմանը, արցախյան գոյապայքարում վերջինիս անցած ուղուն ու նրա դերակատարությանը վճռորոշ ճակատամարտերին: Մեկ անգամ ևս հիշվել և մեծարվել են հայրենիքի համար մղված պայքարում մարտիրոսված ինժեներ-սակրավորները: Տոնական միջոցառումների ավարտին հրապարակվել են ՊԲ և զորամասի հրամանատարների "Տարեկան տոն օրվա" մասին հրամանները, որոնց համաձայն աչքի ընկած մի խումբ զինծառայողներ պարգևատրվել են պատվոգրերով, արժեքավոր նվերներով և արժանացել դրամական խրախուսման: ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն

Նմանատիպ նյութեր