211652_close_icon
views-count1953 դիտում article-date 15:55 15-11-2016

Քննարկվել է դատաիրավական բարեփոխումների ոլորտում ԵՄ աջակցությամբ իրականացվող ծրագրերի ընթացքը

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն այսօր ընդունել է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության հարցերով գլխավոր տնօրինության Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի և Արևելյան գործընկերության հարցերով բաժնի ղեկավար Վասիլիս Մարագոսի գլխավորած պատվիրակությանը: Նախարարը շնորհակալություն է հայտնել ԵՄ պատվիրակությանը, դեսպանին, իր թիմին, որոնց հետ Արդարադատության նախարարությունը սերտորեն աշխատում է՝ համատեղ ծրագրերի և ստանձնած պարտավորությունների պատշաճ կատարման և առավելագույն արդյունք արձանագրելու համար և ներկայացրել ՀՀ կառավարության գործողությունները՝ ուղղված կոռուպցիայի դեմ պայքարին և արդարադատության ինստիտուտների նկատմամբ հանրության վստահության բարձրացմանը: Վասիլիս Մարագոսը կարևորել է Հայաստանի հետ արդարադատության ոլորտում իրականացված բարեփոխումների ընթացքն ու այդ ուղղությամբ համագործակցությունը շարունակելու պատրաստակամություն է հայտնել: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ներկայում ԵՄ աջակցությամբ մշակման փուլում գտնվող իրավական և դատական բարեփոխումների ռազմավարական ծրագիրը և դրանից բխող միջոցառումների ցանկը՝ 2017-2020 թվականների համար: Նախարարը ևս մեկ անգամ ընդգծել է դատաիրավական բարեփոխումների ոլորտում ԵՄ աջակցության կարևորությունն ու փոխգործակցությունը խորացնելու պատրաստակամություն է հայտնել: ՀՀ ԱՆ տեղեկատվության ևհասարակայնության հետ կապերի վարչություն

Նմանատիպ նյութեր