211652_close_icon

Չեմ հասկանում՝ Վանո՞ն այստեղ չէ, թե՞ ես. Նորայր Այվազյան. Tert.am

views-count21278 դիտում article-date 22:58 14-11-2016
Գոյության վերջի գիտակցում չի կարող լինել, որովհետև չի կարող լինել վերջին պահի գիտակցումը։ Վերջին պահի գիտակցումը բացառվում է, որովհետև դրան պիտի նախորդի նախավերջին պահի զգացողությունը։ Բայց ամբողջ հարցն այն է, որ հենց այդ պահի ընկալումն է անհնար, որովհետև ոչ ոք մինչև վերջ չի հավատալու վերջին պահի անխուսափելիությանը։ -Պիտի որ չհավատա,-ցածրաձայն ասաց Մենակը։ Այդ օրերից մի օրը նա քնից կտրուկ արթնացավ ու հասկացավ, որ նախորդ պահին սիրտը մի երկվայրկյան դադար էր առել։ Եվ հասկացավ, որ այդպես է լինում։ Դադարը՝ ժամանակավոր, թե՝ հավերժ, չեն զգում։ Զգում են դադարից վերադառնալը, ինչպես ուշաթափությունից ետ գալն են զգում և չեն զգում գնալը։ Վանո Սիրադեղյան «Ափսոս էր երեխան» [b]-Այսօր նոյեմբերի 13-ն է, այսինքն՝ Վանո Սիրադեղյանի ծննդյան օրը։ Բարեմաղթանք ունե՞ք։[/b] -Վանո´ ջան, ծնունդդ շնորհավոր։ Վանոյի ծնունդն ինձ համար տոնի պես բան է, ես կասեի՝ հենց տոն է, անկախության, մտքի, ազատության տոն։ [b]-Հենց այդպե՞ս. ինչու՞։[/b] -Որովհետև Վանոն գնացել է՝ իր հետ տանելով մեր անկախության կոդը։ Ինձ համար անկախությունը հռչակագիր չէ, որ ետևում թաքնվես, հոխորտաս, ձեռք բերես, հետո միֆականացնես։ Գենը տրվում է բոլորին, բայց կոդը տրվում է լավագույնին։ Վանո Սիրադեղյանը կոդ է, անկախության կոդ։ [b]-Անկախության հռչակագիրն, այո´, թուղթ է ընդամենը, եթե նրա վրա գաղափարի պես ծանր բան չդնես, չի բացառվում, որ քամին քշի էդ թուղթը։[/b] -Ես մեր հասարակության հիվանդություններից մեկը ձևակերպել եմ՝ սատարախտ։ Բռնում, ամեն ինչի սատարում ենք, բայց այդ ձևական սատարումների մեջ չենք գիտակցում գլխավորը։ [b]-Իսկ ի՞նչն է գլխավորը։[/b] -Գլխավորն այն է, որ չենք հասկացել, թե ում պիտի սատարեինք, ու հիմա այդ մարդը՝ Վանոն, հեռացել է՝ իր հետ տանելով այդ կոդը։ Ու հիմա ես չեմ հասկանում՝ Վանո՞ն այստեղ չէ, թե՞ ես... [b]-Բայց գաղափարակիրը պիտի որ իր ետևից աշխատող, ապրող համակարգեր, երկիր թողնի, որ իր գնալով՝ հեռանալուց հետո մեծ ավերածություններ չլինեն։ Ինքը գնա, բայց իր իդեալներն աշխատեն, համակարգերը բանեն, գործեն իրենից հետո։ Այդպես չէ՞։[/b] -Դե, մենք էլ այդ ենք ասում՝ վերադառնա և այդ կոդը բերի։ Ամենավատ բանը կիսատ մնացած գործն է։ Երբ շարունակությունը չկա։ Պիտի գա, որ լինի։ -[b] Վանո Սիրադեղյանի վերադարձի շարժման ընթացքում մի քանի բան շատ ոգևորեց։ Նախ՝ այն մտավոր ընտրանին, ով առանց վարանելու առաջին օրից միացավ մեզ։ Մինչ այդ մենք շատ էինք տրտնջում, թե՝ մտավոր ընտրախավ չունենք։ Մտածում էինք՝ որպես թափոն ու ջարդոն խշրվել են իշխանությունների ոտքերի տակ։ Բայց պարզվեց՝ սխալվել ենք։ Այսինքն՝ երկրի ողնաշարը կա, միտքն ու խիղճն արթուն է։ Դա այդպե՞ս է, թե՞ ես եմ ուղղակի հորինել իմ իսկ խաղաղության համար։[/b] -Իհարկե՝ կա այդ ընտրախավը։ Ո՞նց կարող է չլինել։ Եվ դա է մեր միակ հույսը։ Ուղղակի մի քանի բան այնքան ձուլված է իրար, որ մեկը մյուսին կարող է անգամ փչացնել։ Մտավոր խավը պետք է առանձնացնել մտավորական կոչված մասնագիտական խավից, որովհետև կա, չէ՞, այդպիսի բան՝ մտավորականի մասնագիտությամբ աշխատողներ։ Մանրամասներն՝[url=http://www.tert.am/am/news/2013/11/13/norayr-ayvazyan/920297] այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր