211652_close_icon
views-count23660 դիտում article-date 23:52 27-09-2018

Նորայր Այվազյան. «Մի հատ Վանո լիներ, էլի». Newsline.am

(հատված հարցազրույցից) «...[b]- Բոլորին է հայտնի, որ Վանո Սիրադեղյանը առանձնահատուկ վերաբերմունք ուներ մտավորականների հանդեպ: Երբևէ Վանոն փորձե՞լ է նրանց տեղավորել իր գրպանում, շահարկել նրանց անունները, քաշքշել քաղաքական ինտրիգներում, ինչպես այսօր է արվում` «Մահ` մեդալի դիմաց» սկզբունքով:[/b] - Ես իզուր չասացի, որ Վանոն բացարձակ ազնվագույն մարդ էր: Իսկ եթե այդ մարդկանց առաջ խնդիր էր դրվում, դա վերաբերում էր միայն ու միայն կրթական համակարգի բարելավմանը: Գոնե ես և իմ ընկերները չենք հիշում նման դեպք: Նա բոլոր մտավոր պոտենցիա ունեցող մարդկանց պաշտոնի դրեց, որպեսզի իդեաներ իրագործեն: Ու շատերը, ովքեր զբաղված էին զուտ իդեաները կյանքի կոչելու գործով, հետագայում Վանոյի հետ դուրս մղվեցին: Իսկ սրիկաները, ինչպես միշտ, մնացին ջրի երեսին, և հենց նրանք էին հետագայում ակտիվ Վանոյի դեմ հակաքարոզչություն անելու գործում: Վանոն լավ գիտեր, թե ով ինչ արժեր: Եվ մտավորականության մի խումբ հատուկ Վանոյի դեմ էր պայքարում: Որովհետև երբ Վանոյի մոտ փորձում էին մտավորական խաղալ, Վանոն ասում էր. «Դու մտավորական չես»: Եվ իրենք էլ գիտեին, որ Վանոն գիտի, թե ինչ արժեն իրենք: [b]- Հիշո՞ւմ եք` Վանոն ինչ էր անում պատերազմի տարիներին:[/b] - Պատերազմից հետո շատերի շուրջ լեգենդներ սարքեցին: Բայց երբ Վանոն մեկնեց պատերազմի, շատ ավելի լավ կատարեց իր առաջադրանքները, քան «լեգենդները»: Վանոն երբեք իր արածը չռեկլամեց, ինտրիգներ չսարքեց: Գործ կար` անում էր: Եվ չեմ հիշում մի դեպք, որ Վանոն ինչ-որ առաջադրանքով ինչ-որ տեղ լիներ ու տապալեր գործը: Բայց երբեք չխոսեց իր պատերազմական սխրանքներից, հաղթանակներից: Իսկ մյուսներն իրենց տապալումներին ինտրիգ հաղորդելով` մի բան էլ հերոսանում էին: Արդեն պատերազմից հետո Վանոն քաղաքը մաքրեց ու ռադ արեց ֆիդայա-լոպազական ու քրեական տարրը: [b]Նկարիչ Նորայր Այվազյան[/b] Մանրամասներն ՝ [url=http://newsline.am/am/news/view/48219.html]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր