Ասպասը ճանաչվել է Պրիմերայի հոկտեմբեր ամսվա լավագույն խաղացող
«Սելտայի» հարձակվող Յագո Ասպասը ճանաչվել է Իսպանիայի առաջնության հոկտեմբեր ամսվա լավագույն խաղացող:
Հոկտեմբերի իսպանացին Լա Լիգայի 4 խաղում դարձել է 5 գոլի հեղինակ:
Իսկ ամսվա լավագույն մարզիչ է ճանաչվել Խորխե Սամպաոլին, որը ղեկավարում է «Սևիլյան»: Հոկտեմբերի Սամպաոլիի թիմը բոլոր մրցաշարերում անցկացրած 5 խաղից 4-ում հաղթել է, և մեկն ավարտել ոչ-ոքի: