211652_close_icon

Նեյմարը ճանաչվել է Պրիմերայի՝ նոյեմբեր ամսվա լավագույն խաղացող

views-count1505 դիտում article-date 17:02 08-12-2015
«Բարսելոնայի» հարձակվող Նեյմարը նոյեմբեր ամսվա արդյունքներով ճանաչվել է Իսպանիայի առաջնության լավագույն խաղացող: Նոյեմբերին բրազիլացին Պրիմերայի երեք խաղում 5 գոլ է խփել, իսկ ընդհանուր առմամբ, այս առաջնությունում Նեյմարը դարձել է 14 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ: Ամսվա լավագույն մարզիչ է ճանաչվել Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն: Նոյեմբերին «Ատլետիկոն» երեք խաղում երեք հաղթանակ է տարել, և այժմ թիմը 14 տուրից հետո «Բարսելոնային» ընդամենը 2 միավոր է զիջում:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր