211652_close_icon
views-count54820 դիտում article-date 18:41 14-11-2016

Մահվան առեղծվածային դեպք Գեղարքունիքի մարզում. Մարտունու հիվանդանոց է տեղափոխվել 17-ամյա տղայի դի

Այսօր՝ նոյեմբերի 14-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 14:40-ի սահմաններում Մարտունու բժշկական կենտրոնից ոստիկանության Մարտունու բաժին հայտնել են, որ մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխվել երիտասարդ տղա: Հիվանդանոց է մեկնել ոստիկանության Մարտունու բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի գլխավորությամբ: Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Մարտունու քննչական բաժնի քննչական խումբը՝ քննիչ Սևակ Խաչատրյանի գլխավորությամբ: Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը 17-ամյա Արտյոմ Մխոյանն էր, ով հիվանդանոց էր տեղափոխվել Աձխաձոր գյուղի վարչկան տարածքում գտնվող Մունիշակի ձոր կոչվող տարածքից: Մինչ Մարտունու ոստիկաններն ու քննիչները կպարզեին դեպքի հանգամանքները՝ ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Սերգեյ Հակոբյանի գլխավորությամբ Աձխաձոր գյուղի վարչական տարարածքում՝ Վանքի ձոր դաշտամիջյան հատվածի ճանապարհին՝ Մունիշակի ձորում, հայտնաբերել են ВАЗ 2121 մակնիշի 25 ՕՕ 315 համարանիշի ավտոմեքենա: Ըստ տեղեկությունների՝ մահացածը այդ մենքենան վարելիս է եղել: Հայտնաբերված ավտոմեքենայի մասին տեղեկությունը ՃՈ օպերատիվ կատավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արշակ Գրիգորյանը փոխանցել է Գեղարքունիքի մարզային քննչական վարչություն, որտեղից դեպքի վայր են ժամանում նաև քննչական խումբն ու ոստիկանության փորձաքրեագետը: Փաստի առթիվ քննիչ Ս. Խաչատրյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական և ավտոտեխնիկական, որպեսզի պարզվի, թե արդյոք երիտասարդ տղայի մահը կապ ունի ավտովթարի հետ: [color=#CC0000] Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր