109501 դիտում
13:02 09-11-2019
Առեղծվածային դեպք Գեղարքունիքի մարզում. Վարդենիսի հիվանդանոցի բժիշկները մահվան ճիրաններից փրկել են 13-ամյա տղայի կյանքը. ոստիկանությունն ու քննչական բաժինը աշխատում են 2 վարկածի՝ ինքնասպանության փորձի կամ դժբախտ պատահարի ուղղությամբ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ նոյեմբերի 8-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 20:40-ի սահմաններում «Վարդենիս» բժշկական կենտրոնից ոստիկանության Վարդենիսի բաժին ահազանգ է ստացվել, որ ժամը 18:00-ի սահմաններում ծայրահեղ ծանր ախտորոշմամբ, անգիտակից վիճակում իրենց մոտ է տեղափոխվել մի երեխա:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Վարդենիսի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սամվել Գալստյանի գլխավորությամբ:
Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետի տեղակալ Արսեն Մկրտչյանի գլխավորությամբ:
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը Գեղարքունիքի մարզի գյուղերից մեկի բնակիչ, 13-ամյա Ս. Զ.-ն է:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Վարդենիսի հիվանդանոցի բժիշկները՝ Անահիտ Բարսեղյանի գլխավորությամբ, կարողացել են երեխային մահվան ճիրաններից դուրս բերել և դա նրանց հաջողվել է՝ 2 ժամից ավելի բժշկական օգնություն ցուցաբերելուց հետո:
Երեկ՝ արդեն ուշ ժամի, երեխային Վարդենիսի հիվանդանոցի բժիշկների ուղեկցությամբ տեղափոխել են Երևանի «Արաբկիր» բժշկական կենտրոն:
Ոստիկաններն ու քննիչները պարզել են նաև, որ նույն օրը՝ ժամը 17:40–ի սահմաններում, երեխայի պապը՝ 64-ամյա Ս. Զ.-ն, թոռանը նկատել է իրենց բակում՝ երկաթյա աստիճանավանդակի վերնամասում նախկինում պատրաստված գառ մաշկելու համար նախատեսված հակի թելից կախված վիճակում և պապը կարողացել է թելը շուտ կտրել և ահազանգել Վարդենիսի հիվանդանոց,
որտեղից օպերատիվորեն ժամանած բժիշկները նախ տեղում օգնություն են ցուցաբերել երեխային, ապա տեղափոխել հիվանդանոց:
Տեղի ունեցածը ինքնասպանություն է, թե դժբախտ դեպք, դա պարզ կլինի մի շարք փորձաքննություններ կատարելուց հետո, քանի որ ոստիկանությունն ու քննչական բաժինը աշխատում են 2 վարկածի ուղղությամբ:
Փաստի առթիվ Վարդենիսի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+
Նմանատիպ նյութեր
61994 դիտում
22:56 08-05-2018
Առեղծվածային դեպք Արարատի մարզում. ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են 31-ամյա կնոջ մահվան հանգամանքները
Այս բաժնից
2011 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)