Պայթյուն է որոտացել Իրաքի մայրաքաղաք Բաղդադում
Ինչպես հաղորդում են արաբական լրատվամիջոցները, այսօր՝ նոյեմբերի 13-ին, պայթյուն է որոտացել Իրաքում։
Աղբյուրները նշում են, որ պայթյունը տեղի է ունեցել երկրի մայրաքաղաք Բաղդադի արվարձանային շրջաններում, ինչի արդյունքում կան զոհեր և վիրավորներ։
Ոստիկանությունն ու իրավապահ մարմինները աշխատանքներ են տանում պարզելու համար՝ պայթյունի հանգամանքները։
Նոր մանրամասների դեպքում կտրվի լրացուցիչ տեղեկություն։