Պայթյուն է տեղի ունեցել Իրաքի մայրաքաղաք Բաղդադում․ կան զոհեր և վիրավորներ
Ինչպես հաղորդում են իրաքյան լրատվամիջոցները, Իրաքի մայրաքաղաք Բաղդադում պայթյուն է որոտացել։ Դեպքը տեղի է ունեցել մայրաքաղաքում գտնվող թոշակառուների հարցերով զբաղվող մինիստրության շենքի մոտակայքում։
Նշվում է , որ պայթել է ականապատ ավտոմեքենա, ինչի արդյունքում զոհվել է 10 մարդ, իսկ վիրավորների թիվը հասնում է մոտ 2-տասնյակի։
Նոր մանրամասների դեպքում կտրվի լրացուցիչ տեղեկություն։