211652_close_icon
views-count48976 դիտում article-date 16:43 13-11-2016

Մինչ Երևանում որոշ «ոսկե երիտասարդներ» զվռնում են փողոցներում՝ Նոր Նորք վարչական շրջանի սպորտի բաժինը Հայոց ապագա զինվորներին է կոփում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ նոյեմբերի 13-ին, Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանի և Աշոտ Ղուլյանի անվան մանկապատանեկան մարզատեխնիկական կենտրոնի նախաձեռնությամբ վարչական շրջանում տեղի ունեցավ միջոցառում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այն նվիրված էր Նոր Նորք վարչական շրջանի 50-ամյակին: Միջոցառմանը մասնակցում էին Աշոտ Ղուլյանի անվան մանկապատանեկան մարզատեխնիկական կենտրոնի Կիոկուշին կարատեի և մշակութային խմբերի շուրջ 400 սան: Երեխաները իրենց մարզիչների հետ ցուցադրեցին Կիկուշինի մարտական հնարքները և միջոցառումը դիտում էին երեխաների ծնողները: Միջոցառման ավարտից հետո Նոր Նորք վարչական շրջանի սպորտի բաժնի պետ Կարեն Հարությունյանի, Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահ Սպարտակ Գասպարյանի, Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի օգնական Արման Գրիգորյանի կողմից մեդալներ հանձնվեցին մրցանակակիրներին, իսկ Կ. Հարությունյանը, Ս. Գասպարյանը և Ա. Խաչատրյանը ստացան շնորհակալագրեր: Ծնողները ֆոտոլրագրողի հետ զրույցում ասում էին. «Մենք գոհ ենք Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարից, սպորտի բաժնի պետ Կ, Հարությունյանից, ֆեդերացիայի մարզիկներից, ովքեր նախաձեռնեցին այս միջացառումը և մեր երեխաները իրենց մոտ պարապելով՝ ավելի են կոփվում ու հմտանում»: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 454+
454+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր