211652_close_icon

Երևանի շենքերից մեկում փրկարարները քաղաքացիներին դուրս են բերել վերելակից

views-count1142 դիտում article-date 16:01 13-11-2016
Նոյեմբերի 13-ին, ժամը 13.41-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ագաթանգեղոսի փողոցի թիվ 7 շենքի վերելակը խափանվել է, քաղաքացիները մնացել են ներսում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները քաղաքացիներին դուրս են բերել վերելակից: *** Նոյեմբերի 13-ին, ժամը 06.08-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Նանսենի փողոցի թիվ 5/2 շենքի բնակարաններից մեկի վատառողջ քաղաքացուն 5-րդ հարկից իջեցնելու և շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները 1956 թ. ծնված Գ. Փ.-ին ցուցաբերել են անհրաժեշտ օգնություն:

Նմանատիպ նյութեր