Փրկարարները բացել են փակ դուռը
Նոյեմբերի 13-ին, ժամը 09.43-ին տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Նոր Հաճն քաղաքի Իսահակյան փողոցի թիվ 7 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, ինչի հետևանքով բնակարան մուտք գործելը դարձել է անհնար. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի դուռը:
***
Նոյեմբերի 13-ին, ժամը 00.17-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Գայի պողոտայի թիվ 11 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, ինչի հետևանքով բնակարան մուտք գործելը դարձել է անհնար. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի դուռը: