Փրկարարները Սիսիան-Աշոտավան ավտոճանապարհին արգելափակումից դուրս են բերել ВАЗ 2101-ը
Նոյեմբերի 13-ին, ժամը 02.50-ին տեղեկություն է ստացվել, որ Սիսիան-Աշոտավան ավտոճանապարհի 6-րդ կմ-ում ավտոմեքենա է արգելափակվել ցեխակույտի մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրիկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «ՎԱԶ 2101» մակնիշի 54 LO 069 պետհամարանիշի ավտոմեքենան: