211652_close_icon
views-count77601 դիտում article-date 23:50 29-03-2018

Խոշոր ու ողբերգական ավտովթար Գյումրիում. բախվել են Opel-ն ու ВАЗ 2101-ը. կան վիրավորներ. մահացածի դին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱժ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քիչ առաջ խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Գյումրի քաղաքի Խրիմյան Հայրիկ փողոցում բախվել են Լոռու մարզի Գուգարք գյուղի բնակիչ՝ 35-ամյա Վրեժ Քալաշյանի վարած Opel Astra մակնիշի 35 QV 710 համարանիշի և Գյումրի քաղաքի Մանուշյան փողոցի բնակիչ՝ 30-ամյա Արտավազդ Աստոյանի վարած ВАЗ 2101 մակնիշի 34 PA 712 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ВАЗ 2101-ի վարորդ Ա. Աստոյանը տեղում մահացել է, իսկ Opel-ի վարորդ Վ. Քալաշյանն ու նրա ուղևորներ՝ Լոռու մարզի Լուսաղբյուր գյուղի բնակիչ՝ 18-ամյա Ա. Շմավոնյանը և Լոռու մարզի Գուգարք գյուղի բնակիչ՝ 34-ամյա Արմինե Քալաշյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գյումրու հիվանդանոց: Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Գյումրու թիվ 48 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով՝ հերթափոխի պետ Սարգիս Թորոսյանի գլխավորությամբ: Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, իսկ մահացածի՝ 30-ամյա Ա. Աստոյանի դին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները, որից հետո հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոններն ու սահմանազատել տարածքը և դին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գագիկ Վարդանյանի, դասակի հրամանատար Խաչիկ Ասրյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Կումայրիի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը: Այս պահին դեպքի վայրում աշխատում են Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության քննիչները՝ քննիչ Սամվելյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր.-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշով հարուցվել է քրեական գործ: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Խաչիկ Գևորգյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 39+
39+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր