211652_close_icon
views-count3319 դիտում article-date 18:50 12-11-2016

Գողության կասկածանքը հաստատվեց

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Երևան քաղաքի Կորյունի և Տերյան փողոցների խաչմերուկից բերման են ենթարկել 1982 թ. ծնված Արտաշես Բ.-ին: Նա հայտնել է, որ թիվ 46 երթուղու ավտոբուսի սրահում մի կնոջ պայուսակից գողացել է դրամապանակ, որի մեջ եղել է գումար: Պարզվել է, որ տուժողը 1956 թ. ծնված Անահիտ Ք.-ն: Գողոնն առգրավված է: Կատարվում է հետաքննություն:

Նմանատիպ նյութեր