211652_close_icon

Շնորհավորական ուղերձ արտակարգ եւ լիազոր դեսպան Օլեգ Եսայանին

views-count4946 դիտում article-date 20:20 12-11-2016
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 12-ին շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Օլեգ Եսայանին` ծննդյան 70-ամյա հոբելյանի առթիվ: Ուղերձում ասված է. «Հարգարժա՛ն Օլեգ Եսայի, Արցախի ժողովրդի, իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 70-րդ տարեդարձի կապակցությամբ, հիշարժան հոբելյան, որը լավ հնարավորություն է արժեւորելու Ձեր անցած ուղին: Դուք վաստակել եք այդ իրավունքը` ամենադժվարին պահերին միշտ լինելով հարազատ ժողովրդի կողքին եւ անմնացորդ ծառայելով մեր ազգային նպատակների իրականացման հայրենանվեր գործին: Զբաղեցնելով բարձր ու պատասխանատու պաշտոններ Արցախում եւ Հայաստանի Հանրապետությունում, այդ թվում՝ որպես ԼՂՀ առաջին վարչապետ, ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ` քաղաքական եւ պետական գործչի Ձեր գիտելիքներն ու փորձն ի նպաստ եք բերել մեր նորանկախ հանրապետության կայացմանն ու զարգացմանը: Մեկ անգամ եւս շնորհավորում եմ Ձեզ եւ մաղթում խաղաղություն, քաջառողջություն, հաջողություններ ու ամենայն բարիք»։

Նմանատիպ նյութեր