211652_close_icon

Բանկերը վերջին շաբաթում տեղաբաշխել են 44,7 մլն ԱՄՆ դոլար

views-count4024 դիտում article-date 14:23 12-11-2016
Նոյեմբերի 7-11-ն ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 73,578,864 դոլար 477,40 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 82,199,666 ԱՄՆ դոլար 479,09 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև իրականացվել է 14,900,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 478,57 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել: Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 6,983,229 եվրո 526,02 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 11,485,879 եվրո 528,83 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև և «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել: Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 857,696,617 ՌԴ ռուբլի 7,43 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 450,794,559 ՌԴ ռուբլի 7,54 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև գործարք չի իրականացվել: Հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 6-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 55 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 44.7 մլն ԱՄՆ դոլար: Այս մասին հայտնում են ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից։

Նմանատիպ նյութեր