211652_close_icon
views-count84713 դիտում article-date 10:15 12-11-2016

Դաժան ու ողբերգական դեպք Էջմիածնում. սեփական տանը հայտնաբերվել է 30 տարի կալանավայրում անցկացրած 58-ամյա տանտիրոջ դին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ նոյեմբերի 12-ին, դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 06։00-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Էջմիածին քաղաքի Չարենցի փողոցի 2/3 տանը հրդեհ է բռնկվել։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Վաղարշապատի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 2 մարտական հաշվարկով՝ հրամանատար, փրկարար ծառայության մայոր Վահան Մկրտչյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև ոստիկանության Վաղարշապատի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արթուր Մկրտչյանի, օպերգծով տեղակալ Աբրամ Աբրահամյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արսեն Այվազյանն ու վարչության պետի տեղակալ Խմելյանը։ Հրշեջները նշված տան կրակը մարելուց հետո ներսում հայտնաբերել են տանտիրոջ՝ 58-ամյա Էդիկ Հարոյանի մոխրացած դին։ Դեպքի մասին ոստիկանության Վաղարշապատի բաժնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին, որտեղից ժամանել են բաժնի պետն ու հատկապես կարևոր գործերով ավագ քննիչը։ Փաստի առթիվ Վաղարշապատի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։ Ֆոտոլրագրողը հայտնում է նաև՝ օպերատիվորեն ժամանել են Էջմիածնի շտապօգնության կայանի հերթապահ խումբը, ովքեր իրենց հետ բերել էին նաև հատուկ պարկ, որով դին տեղափոխեցին դիահերձարան։ Հարևանները ֆոտոլրագրողի հետ զրույցում ասում էին. «Մահացածը մոտ 30 տարի դատապարտված է եղել և բնակվում էր միայնակ, հարազատներից առանձին։ Իսկ եթե հրշեջները մի քանի րոպե ուշանային, ապա կրակը վայրկյանների ընթացքում կտարածվեր հարևան տներ, և միայն կրակը նկատած հարևանի ու հրշեջների շնորհիվ է, որ դա տեղի չի ունեցել»։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 83+
83+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր