Արմեն Մուրադյանը բժշկական համալսարանում կադրային ջարդ է սկսել. «Ժամանակ»
                        «Ժամանակ» թերթը գրում է. «Թեև առողջապահության նախկին նախարար Արմեն Մուրադյանը դեռևս Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարն է, սակայն սկսել է կադրային ջարդը: Այն մեկնարկել է առանցքային պաշտոններից:
«Ժամանակ»-ի տեղեկություններով` օրերս աշխատանքից ազատել է բուհի աշխատակազմի ղեկավարին: Այս հաստիքում տեղավորել է ոչ վաղ անցյալում իր կողմից Առողջապահության նախարարի խորհրդական նշանակված Էդուարդ Բարսեղյանին, որը բացի իր հիմնական գործառույթից, նաև Դավիթաշեն համայնքի թիվ 20 պոլիկլինիկայի տնօրենն էր: 
Այսօր մեր զանգին ի պատասխան` պոլիկլինիկայից ասացին, որ Բարսեղյանն արդեն տեղափոխվել է համալսարան՝ աշխատանքի»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

