6125 դիտում
19:09 27-02-2021
Ավետիք Չալաբյան. Օնիկ Գասպարյանի պաշտոնից ազատումով, Նիկոլ Փաշինյանը փաստացի նախատեսում է կադրային ջարդ սկսել բանակում
«Ազգային օրակարգ» կուսակցության ներկայացուցիչ Ավետիք Չալաբյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Փետրվարի 25-ին ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը ՀՀ Նախագահ Արմեն Սարգսյանին առաջարկություն է ներկայացրել՝ պաշտոնից ազատելու ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին, որը այդ պաշտոնին է նշանակվել տառացիորնե կես տարի առաջ, և իր վրա է կրել անցած պատերազմի ողջ անմարդկային բեռը։
Քանի որ Օնիկ Գասպարյանի հայտնի հայտարարությանը միացել են ՀՀ Զինված ուժերի հրամանատարական կազմի պրակտիկորեն 90%-ը, Օնիկ Գասպարյանի պաշտոնից ազատումով, Նիկոլ Փաշինյանը փաստացի նախատեսում է կադրային ջարդ սկսել բանակում, և գործող հրամանատարիներին փոխարինել իր կիսագրագետ կամակատարներով, ինչպես դա տեղի է ունեցել շատ այլ ոլորտներում։
Նախագահ Արմեն Սարգսյանը, որպես երկրի սահմանադրությանը հետևող բարձրագույն պաշտոնատար անձ, Սահմանադրության 139 հոդվածով հնարավորություն ունի իր առարկություններով եռօրյա ժամկետում հետ վերադարձնել այս առաջարկը, իսկ դրանք չընդունելու դեպքում՝ դիմել Սահմանադրական դատարան։ Հաշվի առնելով իրավիճակի օրհասական բնույթը, և բանակի կազմալուծման իրական վտանգը, կոչ եմ անում Նախագահ Արմեն Սարգսյանին գիտակցել պահի ողջ պատասխանատվությունը և մերժել Օնիկ Գասպարյանի պաշտոնանկության ոչ իրավաչափ և աղետաբեր առաջարկը»:

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1696 դիտում
07:14 27-01-2024
ՔՊ-ն չի կարողանում հավատարիմ կադրեր գտնել․ Նիկոլ Փաշինյանը սկսել է կադրային ջարդ իրականացնել․ «Ժողովուրդ»
4100 դիտում
12:41 26-02-2021
Նախագահ Արմեն Սարգսյանը նախատեսում է հանդիպել ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի հետ
3395 դիտում
09:23 12-11-2016
Արմեն Մուրադյանը բժշկական համալսարանում կադրային ջարդ է սկսել. «Ժամանակ»
Այս բաժնից
445 դիտում
16:16 20-01-2025
Աշոցքի և Սիսիանի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում. Արթիկ-Ալագյազ ճանապարհին բուք է
925 դիտում
15:40 20-01-2025
Հորս և Սերժ Սարգսյանի կողմնակիցների միջև բարձր մակարդակում լարվածություն չկա. Լևոն Քոչարյան
703 դիտում
15:09 20-01-2025
2024թ.-ի ընթացքում 37 ծառայողի նկատմամբ նշանակվել է «ոստիկանությունից ազատում» կարգապահական տույժ