Պետք է աշխատենք ԱՄՆ-Հայաստան հարաբերությունները բարելավվելու ուղղությամբ. Արփի Վարդանյան
Ամերիկայի ժողովուրդն ընտրեց Թրամփին, քանի որ կողմ էր նրա առաջարկած փոփոխություններին. լրագրողների հետ զրույցում այսպես ասաց Ամերիկայի հայկական համագումարի տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Արփի Վարդանյանը:
Արփի Վարդանյանի խոսքով՝ նախևառաջ պետք է շարունակել աշխատանք տանել ԱՄՆ-Հայաստան հարաբերությունները բարելավվելու ուղղությամբ, նույն կերպ պետք արվի Հայաստան-Արցախ-ԱՄՆ-ի դեպքում, Արցախի հարցը պետք է անընդհատ ուշադրության կենտրոնում պահել և նաև՝ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցն անընդհատ բարձրացնել: