211652_close_icon
views-count28402 դիտում article-date 16:07 11-11-2016

Ռուսաստանում «օրենքով գողերը» նոր «շեֆերի շեֆ» են ընտրում

Այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ Զախարի Կալաշովը երկար կմնա բանտային ճաղավանդակների հետևում, Ռուսաստանի քրեական աշխարհի ներկայացուցիչները որոշել են իրենց նոր «շեֆերի շեֆ» ընտրել, հայտնում է [url=http://www.rosbalt.ru/moscow/2016/11/11/1566313.html]rosbalt.ru[/url]-ն։ ՌԴ սահմաններից դուրս գտնվող «քրեականներին» այնքան էլ չի հուզում այդ հարցը, քանի որ իրենց արգելված է մուտքը երկիր։ Այդ իսկ պատճառով առայժմ հավանական թեկնածու է համարվում Վլադիմիր Տյուրինը (մականունը՝ Տյուրիկ): Rosbalt գործակալությանը իրավապահ մարմինների աղբյուրը հայտնել է, որ մինչև վերջերս Կալաշովի շուրջ իրավիճակը եղել է անկայուն։ Նրա կողմնակիցները հայցվոր, Elements ռեստորանի սեփականատեր Ժաննա Կիմի հետ «բանակցություններ են տարել», որպեսզի վերջինս իր տված ցուցմունքները փոխի։ Հարկավոր էր, որպեսզի նա հաստատեր դիզայներ Ֆաթիմա Միսիկովայի հանդեպ ունեցած իր պարտքի պարտավորությունները, ինչպես նաև, որ Շաքրո Մոլոդոյի «աջ ձեռքը» համարվող Անդրեյ Կոչույկով (մականունը՝ Իտալացի) հանդես գար որպես Կիմի պաշտոնական ներկայացուցիչ։ Դրանից հետո, աղբյուրի խոսքով, երկրից հեռացել է Շաքրոյի մտերիմ շրջապատը, որոնց մեջ են «օրենքով գողեր» Դավիդ Օզմանովը (Դաթո Կրասնոդարսկի), Նոդարի Ասոյանը (Նոդար Ռուստավսկի), Շալվա Օզմանովը (Կուսո)։ Վերջիններս նաև Կալաշովի բարեկամներն են։ ՌԴ-ից հեռացել է նաև Կալաշովին ֆինանսավորողների մի խումբ։ Իսկ ավելի վաղ ՌԴ-ից փախել էր և հետախուզման մեջ հայտարարվել Կալաշովի գլխավոր ֆինանսիստ Կոնստանտին Մանուկյանը։ Ըստ աղբյուրի՝ Տյուրիկը երբեք լուրջ խնդիրներ չի ունեցել ոչ մի «գողականի» հետ և համապատասխանում է այդ «պաշտոնին»։

Նմանատիպ նյութեր