Մոսկվայում «օրենքով գողերը» մեծ հավաքի են նախապատրաստվում
Մոսկվայում քրեական հեղինակություն Զախարիա Կալաշովի՝ Շաքրո Մոլոդոյի գլխավորությամբ անցկացվելու է «օրենքով գողերի» նոր, մեծամասշտաբ հավաք:
Ինչպես հաղորդում է rosbalt.ru-ն, ծրագրվում է վերանայել քրեական աշխարհի մի քանի ներկայացուցիչների «տիտղոսներ» և չի բացառվում, որ որոշները զրկվեն «օրենքով գողի տիտղոսից»:
Իրավապահ մարմինների աղբյուրը գործակալությանը հայտնել է, որ հավաքն անցկացվելու է գարնան վերջին կամ ամռան սկզբին, մոսկովյան շրջանում, որտեղ ներկա պահին մեծ թվով «քրեական գեներալներ» են հավաքվել: Հավաքին մասնակցելու են մոտ 300 քրեական հեղինակություններ: