1252 դիտում
16:32 26-04-2023
Հորդորում ենք Բաքվին հանձնառու լինել ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանն ու միջազգային պարտավորությունների և նորմերի հարգմանը․ Եվրախորհրդարանի պատգամավորներ
Հարավային Կովկասի հետ հարաբերությունների պատվիրակության նախագահ, Եվրախորհրդարանի պատգամավոր Մարինա Կալյուրանդը, Եվրախորհրդարանի՝ Հայաստանի հարցով մշտական զեկուցող, Եվրախորհրդարանի պատգամավոր Անդրեյ Կովաչևը և Եվրախորհրդարանի՝ Ադրբեջանի հարցով մշտական զեկուցող, Եվրախորհրդարանի պատգամավոր Ժելյանա Զովկոն համատեղ հայտարարություն են տարածել Լաչինի միջանցքի հարցում Ադրբեջանի՝ իր միջազգային պարտավորությունների նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքի վերաբերյալ: Հայտնում է 1lurer.am-ը
«Մենք հայտնում ենք մեր խոր մտահոգությունը՝ կապված 2023 թվականի ապրիլի 23-ին Լաչինի միջանցքում ադրբեջանական անցակետ տեղադրելու հետ: Դա կարող է ունենալ բացասական հետևանքներ և ընկալվել որպես 2020 թվականի նոյեմբերի 9-ին ընդունված զինադադարի հայտարարության ակնհայտ խախտում, ինչպես նաև անհարգալից վերաբերմունք 2023 թվականի փետրվարի 22-ին Արդարադատության միջազգային դատարանի պարտադիր որոշման նկատմամբ, որն Ադրբեջանին պարտավորեցնում է ձեռնարկել բոլոր միջոցները՝ ապահովելու Լաչինի միջանցքի երկու ուղղություններով մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների անխոչընդոտ տեղաշարժը:
Հիշեցնենք, որ ադրբեջանական կողմից միջանցքի շրջափակումը շարունակվում է 2022 թ. դեկտեմբերի 12-ից՝ մարդասիրական դժվարություններ պատճառելով Լեռնային Ղարաբաղի բնակչությանը և մեծապես խաթարում է խաղաղության հեռանկարները։ Վերջին գործողություններն էլ ավելի են սրում իրավիճակը։ Մենք հորդորում ենք Բաքվին անհապաղ փոխել իր կուրսը և հանձնառու լինել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանն ու միջազգային պարտավորությունների և նորմերի հարգմանը։ Եվրամիությունը դարձյալ պատրաստ է աջակցելու կողմերին՝ բոլոր տարաձայնությունները լուծելու բանակցությունների միջոցով:
Ավելին, ցավալի է, որ նման գործողություններն իրականացվել են ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության հիշատակի օրվա նախօրեին: Այդ օրը նշվում է 108 տարի առաջ Օսմանյան կայսրության իրականացրած բնաջնջման տարելիցը: Մենք նշում ենք մեկուկես միլիոն զոհերի հիշատակը, որոնք զոհվեցին ցեղասպանության ժամանակ, և կոչ ենք անում միջազգային հանրությանն աչալուրջ լինել սադրիչ հռետորաբանությանն ու ատելություն հրահրող գործողություններին, որոնք խոչնդոտում են հաշտեցումը»։

Նմանատիպ նյութեր
2585 դիտում
14:43 11-11-2016
ԱՄՆ-ն հանձնառու է Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման հասնելու համար. ԵԱՀԿ-ում ԱՄՆ դեսպան
7482 դիտում
15:28 18-09-2017
Արցախում ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանն այլընտրանք չեն տեսնում. Կարեն Միրզոյան
Այս բաժնից
820 դիտում
23:00 10-01-2025
Պակիստանի վարչապետը յոթ ամսվա ընթացքում երրորդ անգամ կայցելի Ադրբեջան
1054 դիտում
22:35 10-01-2025
Իրանը 800 կմ շառավղով ռադար է տեղադրել, որն ընդգրկում է Հայաստանի և Ադրբեջանի օդային տարածքը
790 դիտում
22:12 10-01-2025
Կանադայի իշխող կուսակցությունը հայտարարել է իր նոր առաջնորդի ընտրության օրը