Մահացել է լեգենդար Լեոնարդ Քոհենը
82 տարեկան հասակում կյանքից հեռացել է աշխարհահռչկ կնադացի երգիչ-երգահան Լեոնարդ Քոհենը։ Հայտնի է, որ երգիչը տառապում էր երկարատև հիվանդությամբ։
«Մենք կորցրեցինք երաժշտության ամենահարգված ու բեղուն ֆանտազյորներից մեկին»,-ասված է Քոհենի ֆեյսբուքյան պաշտոնական էջում տեղադրված գրառման մեջ։
Մահվանից ընդամենը 1 ամիս առաջ նա թողարկել էր իր նոր՝ թվով 14-րդ «You want It Darker» անվամբ ալբոմը:
Երգչի հրաժեշտի արարողությունը տեղի կունենա Լոս Անջելեսում։