211652_close_icon
views-count9402 դիտում article-date 10:40 11-11-2016

Թող Գագիկ Խաչատրյանը մտածի՝ ինչի մեջ է. իմ որդին ազատ շրջում է. Ալբերտ Երիցյան «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ֆինանսների նախկին նախաար Գագիկ Խաչատրյանի դեմ 2009 թվականի մայիսին մահափորձ կազմակերպելու մեղադրանքով մինչ օրս հետախուզման մեջ է գտնվում «Հայր և որդի Երիցյաններ» ՍՊԸ սեփականատեր, Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Ալբերտ Երիցյանի որդին՝ մաքսային կոմիտեի նախկին աշխատակից Ռոբերտ Երիցյանը։ Այդ դեպքից հետո Երիցյանների «գործերը» վատացան, նրանք վաճառեցին իրենց ողջ ունեցվածքը և հեռացան Հայաստանից։ Իրադարձություններից 7 տարի անց Երևանում «Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց Ալբերտ Երիցյանի հետ՝ հետաքրքրվելով՝ ի վերջո, ինչո՞ւ իր որդին մահափորձ արեց ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի նկատմամբ։ «Չկա նման բան, ոչ մի ապացույց չկա, որ իմ որդին հանցանք է կատարել։ Թող Գագիկ Խաչատրյանը մտածի՝ ինչի մեջ է։ Արդարությունը կհաղթի»։ Հետաքրքրվեցինք՝ որտե՞ղ է գտնվում հետախուզման մեջ գտնվող իր որդին։ Պարզեցինք՝ նրա նկատմամբ հայտարարված միջազգային հետախուզումը առ ոչինչ է Ռ. Երիցյանը ազատ շրջում է բոլոր երկրներում»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր