Ի գիտություն Մոսկվա - Երևան ավտոբուսի տուժած ուղևորների
2016թ. հոկտեմբերի 24-ին ՌԴ Հյուսիսային Օսեթիայում՝ Բեսլան քաղաքից 6 կմ հեռավորության վրա, տեղի ունեցած Մոսկվա - Երևան ոչ կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնող ավտոբուսի վթարի հետևանքով զոհված և տուժած ՀՀ քաղաքացիներին ու նրանց ընտանիքներին անհրաժեշտ օգնություն ցուցաբերելու նպատակով ՀՀ վարչապետի 2016թ. նոյեմբերի 9-ի N 1041-Ա որոշմամբ ստեղծվել է հանձնաժողով, որը գլխավորում է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ [b]վերոնշյալ երթուղու ուղևորները և զոհվածների հարազատները օգնությունն ստանալու համար կարող են դիմել նախարարություն՝ Ք Երևան, Նալբանդյան 28 հասցեով: Հետադարձ կապի հեռախոսահամար՝ + 374 (10) 59-00-24[/b] (Իրավաբանական վարչություն):
[b]ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության հասարակության հետ կապերի բաժին[/b]