Մահացել է «Ազատամարտիկների դաշինքի» խորհրդի անդամ, գնդապետ Սամվել Հովսեփյանը՝ Ադմիրալ Սամոն. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Երեկ երեկոյան, Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գտնվող իր բնակարանում 58 տարեկան հասակում մահացել է «Ազատամարտիկների դաշինքի» խորհրդի անդամ, գնդապետ Սամվել Հովսեփյանը՝ Ադմիրալ Սամոն։
Մեր տեղեկություններով, Հովսեփյանի առողջական վիճակը կտրուկ վատացել էր քառօրյա պատերազմի սկսման օրերից մոտ 2 ամիս առաջապահ դիրքերում մնալուց հետո։ Նրա թոքերի վրա ուռուցքներ էին գոյացել։ Սամվել Հովսեփյանը վիրահատության էր ենթարկվել Գերմանիայում»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]