Հիվանդանոցում մահացել է գնդապետ Սամվել Հովսեփյանը՝ Ադմիրալ Սամոն. NEWS.am
Երեւանի «Արմենիա» բժշկական կենտրոնում այսօր՝ նոյեմբերի 9-ին երեկոյան մահացել է «Ազատամարտիկների դաշինքի» խորհրդի անդամ, գնդապետ Սամվել Հովսեփյանը՝ Ադմիրալ Սամոն: [url=https://news.am/arm/news/356346.html]NEWS.am[/url]-ին այդ մասին հայտնեց ազատամարտիկ Ռազմիկ Պետրոսյանը:
Նրա խոսքով, Սամվել Հովսեփյանի թոքերի վրա ուռուցքներ էին գոյացել, նա Գերմանիայում վիրահատության էր ենթարկվել: Օգոստոսին «ազատամարտիկների դաշինքը» Սամվել Հովսեփյանի կյանքը փրկելու համար օգնության խնդրանքով դիմել էր մի քանի մեծահարուստների։
58-ամյա Հովսեփյանի առողջական վիճակը նախօրեին վատացել էր եւ նա տեղափոխվել էր հիվանդանոց:
Աղբյուրը՝ [url=https://news.am/arm/news/356346.html]NEWS.am[/url]