2243 դիտում
09:59 10-11-2016
Սա կարելի է համեմատել ԽՍՀՄ-ի կողմից միջուկային զենքի գողության հետ. Պիոնտկովսկի. «168 Ժամ»
«168 ժամ» թերթը գրում է. ««Թրամփը ոչ միայն ցանկանում է հարթել ԱՄՆ-ի հարաբերությունները Ռուսաստանի հետ, այլև իրականացնել պարոն Պուտինի բոլոր ցանկությունները, ենթարկվել պարոն Պուտինին՝ տապալել ՆԱՏՕ-ն, հրաժարվել Բալթյան երկրների պաշտպանությունից, որպես ՆԱՏՕ անդամ երկիր, ճանաչել Ղրիմի բռնակցումը։ Սա է պարոն Թրամփի պլատֆորմը»,- «168 Ժամ»-ի հետ զրույցում այս մասին է ասել ռուս հրապարակախոս-ընդդիմադիր գործիչ, «Էխո Մոսկվի» կայքէջի սյունակագիր Անդրեյ Պիոնտկովսկին՝ անդրադառնալով ԱՄՆ նախագահական ընտրություններից հետո ռուս-ամերիկյան հարաբերություններին։
Ըստ Պիոնտկովսկու՝ պատահական չէր Կրեմլում բարձրացած ցնծությունը։ «Կրեմլին թվում է, որ Սպիտակ տանն իր գործակալին է նստեցրել։ Սա, իհարկե, Կրեմլի համար այնպիսի ձեռքբերում է, որը չի եղել երբևէ նույնիսկ ԽՍՀՄ տարիներին։ Սա կարելի է իր մասշտաբներով համեմատել միայն ԽՍՀՄ-ի կողմից միջուկային զենքի գողության՝ ձեռքբերման հետ։ Եթե Թրամփին հաջողվի իրագործել իր քաղաքականությունը, եթե Մոսկվային հաջողվի նաև մանիպուլյացիայի ենթարկել Թրամփին, ապա նա փորձելու է բավարարել Կրեմլին ոչ միայն՝ Ուկրաինայում, Բալթյան երկրներում, այլև՝ Մոսկվայի օրակարգն է իրականացնելու այլ տարածաշրջաններում, այդ թվում՝ Հարավային Կովկասում և բոլոր հակամարտ գոտիներում»,- ասել է ռուս ընդդիմադիր հրապարակախոսը»։
Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1480 դիտում
09:02 14-12-2024
Ինչո՞ւ այդքան խիստ պատիժ սահմանեց ՈՒԵՖԱ-ն. «Փաստ»
1252 դիտում
08:53 14-12-2024
Ինքն իր հետ մրցման է մտել. «Փաստ»
1126 դիտում
08:39 14-12-2024
Եսայան եղբայրները ձեռք են բերել իռլանդական ընկերության վերահսկիչ փաթեթը․ «Փաստ»